Regular payments function is available

Օգնիր մերձավորիդ և ավելի մոտ եղիր Աստծուն:

Ներդրողի ուղերձը

Photo

Ընկերնե՛ր։ Ես՝ Լեոնիդ Չեռնովեցկի, ծնված 1951 թվականին։ Նախկինում եղել եմ երեք անգամ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր և երկու անգամ՝ մայրաքաղաք Կիևի քաղաքապետ, իսկ այսօր՝ Վրաստանի (հղում) և Ուկրաինայի (հղում), հավանաբար, ամենահզոր և վստահելի բարեգործական հիմնադրամներից մեկի հիմնադիր։

Ուզում եմ դիմել Ձեզ՝ բացատրելու իմ այսօրվա կյանքի հիմնական նպատակը և կիսվելու ճշմարիտ և անկեղծ հավատքի և Աստծուն ծառայելու իմ հասկացողությամբ: Ի վերջո, Տերն ինձ՝ առանց հայր մեծացած և հետպատերազմյան տարիներին անօթևան մի տղային՝ տվեց բացարձակապես այն ամենը, ինչի մասին երազում են Երկրի բոլոր մարդիկ՝ առանց բացառության՝ փառք, իշխանություն և փող (նախկինում ես հաջողակ բանկիր էի), որի մասին ես ճշմարտացիորեն գրել եմ ինքնակենսագրական գրքում, որն արդեն կարդացել են միլիոնավոր մարդիկ: (գրքի հղումը)

Պատահական չեր, որ եկա վրացիներին օգնելու, ստացա քաղաքացիություն, կառուցեցի շքեղ տուն, քանի որ Վրաստանն իմ երկրորդ հայրենիքն էի համարում։ Այստեղ ես ամուսնացա գեղեցկուհի հայուհի Ալինայի հետ, այստեղ ծնվեցին իմ երկու երեխաները, որոնք ինձ արդեն հարստացրել են 11 թոռներով։ Արյամբ և՝ գրեթե բոլոր երկրների օրենքով՝ նրանք հայ են։

Մի խոսքով, ես՝ հեռհավոր անցյալում մի անօթևան տղա, բանակում ծառայելուց հետո գերազանցությամբ ավարտել եմ իրավաբանական ֆակուլտետը, դարձել դատախազության կարևորագույն գործերով քննիչ, հետո պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն և դարձել իրավագիտության դոկտոր, հետո միլիարդատեր, այնուհետև երկու անգամ ընտրվել եմ Կիևի քաղաքապետ և երեք անգամ՝ Ուկրաինայի խորհրդարանի անդամ։

Ուկրաինայում իմ քաղաքական ազդեցության աճից ի վեր՝ հանցագործ նախագահների մշտական ​​քննադատության արդյունքում, որոնց հետ ես ստիպված էի աշխատել, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության հզոր աշխատանքի արդյունքում, ես ենթարկվել եմ դաժան հալածանքների: Ուստի որոշեցի Ուկրաինայից մեկնել Վրաստան։ Մինչ օրս ես մայրաքաղաքի միակ քաղաքապետն ու ամենաճանաչված քաղաքական գործիչն եմ երկրում, ով ինքնակամ հրաժարական տվեց և որոշեց հաստատվել Վրաստանում՝ մի երկրում, որն ինձ ընտանիք և երեխաներ է տվել, որտեղ ես միշտ սիրված և հարգված էի սովորական մարդկանց կողմից զուտ մարդկային ձևով:

Այսօր ես գրեթե 73 տարեկան եմ։ Իմ հրաժարականից և իմ ամբողջ բիզնեսը միլիարդ ԱՄՆ դոլարով վաճառելուց ի վեր ես հասկացել եմ. իշխանությունը, փողը և համբավը (որին այնքան են ձգտում բոլոր նախագահները, վարչապետները և նրանց նախարարները կոռումպացված երկրներում, որոնք առանց բացառության նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներն են) միշտ հանգեցնում են սեփական խղճի հետ կապված հսկայական խնդիրների, քրեական հետևանքների և արդար պատժի: Եվ նաև ի պախարակություն ձեր սեփական ժողովրդի։

Հրաժարականիցս անմիջապես հետո ես մոռացա,թե ով էի ես, և միայն հպարտ եմ նրանով, որ իմ աղոթքներում հանդիպեցի Աստծուն, ով ցույց տվեց ինձ երջանկության ճշմարիտ ուղին, սովորեցրեց ինձ ողջ սրտով կարեկցել նրանց, ովքեր տառապում են, ովքեր հիվանդ են, սոված են, ովքեր չունեն ապրելու տեղ և ձմռանը տաքանալու, ովքեր ծեր են կամ շատ երիտասարդ իրենց մասին հոգ տանելու համար: Աստված, Աստված, ես այնքամ վիշտ ու տառապանք տեսա շուրջս, հատկապես  Վրաստանում, որ ստեղծեցի հիմնադրամ, որը գրեթե 13 տարվա աշխատանքից հետո գործնականում միակն է մնացել Վրաստանում։ Եվ, իհարկե, ես շատ եմ ուզում վերսկսել աշխատանքը Ուկրաինայում և կանեմ դա․․․․ Պատերազմն ու սարսափելի կոռուպցիան խանգարում են… Բայց ժամանակ կա։

Իմ բարեգործական գործունեության պատմությունը սկսվել է Ուկրաինայում դեռ 1998 թվականին։ Ամբողջ ժամանակահատվածում ես միայն Ուկրաինայում ծախսել եմ ավելի քան 40,000,000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև պաշտպանել եմ Ուկրաինայի տասնյակ հազարավոր սովորական քաղաքացիների իրավունքները՝ որպես իրավապաշտպան, ինչը հսկայական ատելություն է առաջացրել իշխանությունների և բոլոր հիմնական պաշտոնյաների կողմից։Վրաստանում ինձ չընդունեցին որպես հարազատ՝ աղքատների ու հիվանդների համար իմ մտահոգությամբ, բայց այնուամենայնիվ, որպես բարերար սկսեցի աշխատել 2012 թվականից։ Եվ երկրում գտնվելուս առաջին իսկ օրերից ես այցելեցի բոլոր մանկատները և ստեղծեցի իմը, որով մինչև հիմա հպարտ եմ, բայց որը ստիպված էի փակել վրացական իշխանությունների կողմից հետապնդումների պատճառով։

Այնուհետև ես ինքս ինձ համար կարևոր եզրակացություն արեցի. որպեսզի շարունակեմ իմ աշխատանքը և հնարավորություն չտամ ինձ խնդիրներ ստեղծելու շուրջ պտտվող ստահակ պաշտոնյաներին, անհրաժեշտ է զբաղվել բացառապես իշխանությունների թույլտվության հետ չկապված գործունեությամբ։ Դե՜ր ստացվում է։ Փառք՜ Աստծո։

Բայց ամենակարևորը, թերևս, այն է, որ ժամանակի ընթացքում ես ինքս իմ առջև նպատակ եմ դնում՝ ներգրավել ոչ միայն նվիրատվություններ հիմնադրամին, այլ նաև բարերարների սրտերը, նրանց աղոթքները, կամավորությունը: Ամեն ինչ կարևոր է Աստծո համար: Ինչպես գիտեք Աստվածաշնչից, եթե դուք օգնության ձեռք եք մեկնել օտարին, ապա ձեր ձեռքն անձամբ մեկնել եք Նրան՝ Աստծուն:

 

Ես բարեգործական աշխատանքս կառուցում եմ ամենախիստ միջազգային չափանիշներին համապատասխան՝ սահմանելով բացության և խիստ ֆինանսական հաշվետվությունների կանոններ՝ ներառելով արևմտյան ամենահեղինակավոր աուդիտորական ընկերությունների՝ այսպես կոչված «Մեծ քառյակի» տարեկան աուդիտը:

Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ արտացոլվում է մեր հաշվետվություններում, և ես անձամբ վերահսկում եմ, որ ոչ, նույնիսկ ամենաչնչին խախտումները չկարողանան փչացնել ազնվության և հուսալիության պատկերը, որը ես ստեղծել եմ տասնամյակների ընթացքում: Որովհետև վստահությունը կորցնելը հեշտ է, բայց վերականգնելը՝ անհնար։

Ես նաև վստահեցնում եմ բոլորին, որ ես անկեղծորեն, ամբողջ հոգով և սրտով հավատում եմ Աստծուն: Ճիշտ այնպես, ինչպես ես հավատում եմ նրան, ինչ Նա ասաց ինձ, երբ նա փրկեց իմ երեխաներին և հրաշքներ գործեց իմ կյանքում՝ դարձնելով ինձ հարուստ մարդ. «Երբ դու տալիս ես աղքատներին, դու տալիս ես Ինձ»:

Իմ նպատակն է ոչ միայն ֆինանսապես օգնել աղքատ, անապահով մարդկանց, այլ ամենակարևորը՝ ստեղծել և թողնել Վրաստանում (և օրերս կսկսեմ փորձել աշխատել Հայաստանում։ Փա՛ռք Քեզ Տեր։) հասարակության կողմից վերահսկվող ունակ, հզոր համակարգ, որին կմիանա Վրաստանի և Հայաստանի ողջ բնակչությունը։

Հանդիսավոր կերպով հայտարարում եմ, որ իմ հիմնական նպատակն է օգնել բոլոր լավ մարդկանց Վրաստանում, շուտով նաև Հայաստանում, բացել իրենց հոգիները և ավելի մոտենալ Արարչին՝ մերձավորին օգնելու ճանապարհով։ Անհրաժեշտ է, ընկերներ, բարի գործեր անել։ Եվ ոչ միայն ծնողներին, երեխաներին ու հարազատներին։ Դա իհարկե պարզ է։ Մասնավորապես, անծանոթ մարդկանց, ովքեր հաճախ չեն էլ կարող շնորհակալություն հայտնել ձեզ: Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ Աստված ավելի շատ է գնահատում առաքինությունը, քան որևէ այլ բան աշխարհում: Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ այսպես կարող եմ հաճեցնել Ամենակարող Աստծուն: Ուստի այս վեհ առաքելությունը պետք է կատարեմ ամեն օր։

Ի դեպ, երբ ես ժամանեցի Վրաստան, Վրաստանի խորհրդարան ներկայացրի շատ կարևոր օրենքներ, որոնք երկիրը կմոտեցնեն ժողովրդավարությանը։ Օրինակ՝ բոլոր գողական հետխորհրդային երկրների համար ամենակարևոր օրենքը կուսակցականների, նախագահների կամ վարչապետների խիստ քրեական պատասխանատվության մասին՝ նախընտրական խոստումները չկատարելու համար։ Բայց… ոչ մի կուսակցության կամ վարչապետի իմ օրենքները պետք չեն։ Հետխորհրդային երկրների ժողովուրդներն ապաքաղաքական են և սովոր են հավատալ քաղաքական գործիչների լոզունգներին, որոնց իրականացման համար նրանցից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում։ Ամեն ինչ նույնն է, ինչ ամենուր… 

Եվ ես հաստատ գիտեմ, որ եթե շարունակեի իմ քաղաքական գործունեությունը, ոչ մեկին չէի օգնի։ Դուք ինգներդ գիտեք դա։

Նախ՝ մեզ անհրաժեշտ են օրենքներ՝ առնվազն ԱՄՆ-ի, Շվեյցարիայի կամ որևէ այլ բարգավաճ երկրի օրինակով, որտեղ կոռուպցիան անհնար է։ Ես երդվել եմ ինքս ինձ այլևս չանհանգստացնել հասարակությանն իմ քաղաքական նախաձեռնություններով։ Բայց, այնուամենայնիվ, երբեմն ես որպես մարդ, ով անտարբեր չէ անարդարության հանդեպ, «ճեղքում է». Օրինակ, երբ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, ինձ թվաց, թե նա բարեփոխիչ է, ես անմիջապես նստեցի ու նրան նամակ գրեցի, որն, իհարկե, անպատասխան մնաց։ Սա նշանակում է, որ ապագայում հայ մեծ ժողովուրդը ոչ մի փոփոխություն չի ակնկալում ազատության և մարդկային անձնական կյանքի նկատմամբ։ Սա է այտ նամակը։ 

Կիցել Փաշինյանին ուղղված նամակը


Լեոնիդ Չեռնովեցկի

Չեռնովեցկի բարեգործական հիմնադրամի հիմնադիր

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՕԳՆԵԼ!