Regular payments function is available
Birthday 16.08.2013
Մ՜եկ զանգը կյանք կփրկի։
Հեռախոսահամար:
Գինը (նկատի ունեցեք):
1 call - ₾2 GEL
Բջջային պրովայդերներ
Օգնե՛ք։ Ուղարկեք հաղորդագրություն
Դուք կարող եք փրկել ինչ-որ մեկի կյանքը և ավելի մոտենալ Աստծուն: Ուղարկեք հաղորդագրություն 97100 համարին՝ ₾3 լարի նվիրաբերելու համար
Պատճենվել է
Bank of Georgia
Բանկի կոդը:
Պատճենվել է
Համար:
Պատճենվել է
TBC Bank
Բանկի կոդը:
Պատճենվել է
Համար:
Պատճենվել է
Liberty Bank
Բանկի կոդը:
Պատճենվել է
Համար:
Պատճենվել է
Բարեգործական համար. Մեկ զանգը կյանք է փրկում:
Հեռախոսահամար:
0901200270Տասնմեկամյա դժբախտ հայ աղջիկը՝ Անգելինան, երազում է խաղալիքների և ձմեռային հագուստի մասին։ Հիվանդ աղջիկը դպրոցական երեկույթին երբեք նոր զգեստ չի հագել։ Եկեք օգնենք կապույտ աչքերով հրեշտակին իրականացնել իր երազանքը:
ԿԻՍՎԻ՛Ր ՀԵՆՑ ՀԻՄԱ ԲԱՐԻ ՄԱՐԴ։ ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎՍ ՕԳՆԻՐ ԳՏՆԵԼ ԱՍՏԾՈ ՃԱՆԱՊԱՐՀԸ։
Սա 11-ամյա Անգելինան է՝ գեղեցիկ և նուրբ, ինչպես հրեշտակ։ Երեխան երկու վիրահատության է ենթարկվել։ Նրա ուղիղ աղիքը մասամբ անդամահատվել է։ Ճշգրիտ ախտորոշում դեռ չի տրվել, իսկ աղջկան դեռ պետք է վիրահատություն՝ հեռացնելու սարսափելի գոյածությունն, որը տեսնում եք նրա ստամոքսի վրա։ Անգելինան շատ երազանքներ ունի, բայց մինչ այժմ դրանցից ոչ մեկը չի իրականացել։
Նայեք այս ծեր անմազ և կոտրված տիկնիկին։ Հավանաբար այն պատրաստվել է Խորհրդային Միության ժամանակ։ Իսկ այժմ նման խաղալիքներ կարելի է գտնել միայն աղբավայրում։ Այնուամենայնիվ, այս տիկնիկը շատ թանկ է Անգելինայի համար։ Գիտե՞ք ինչու։ Քանի որ երեխան երբեք այլ խաղալիքներ չի ունեցել: Աղջիկը շատ է երազում նոր գեղեցիկ տիկնիկների մասին, բայց…
Անգելինա (11 տարեկան). «Ես երբեք նոր խաղալիքներ չեմ ունեցել: Ես ամենից շատ տիկնիկներ եմ սիրում, բայց ես ունեմ միայն այս կոտրված տիկնիկը: Մյուս երեխաները չեն ցանկանում խաղալ նրա հետ, բայց ես նրան միշտ գրկում եմ: ԻՆչ կարող եմ անել, եթե նա կարծես աղբանոցից է եկել, ես դեռ սիրում եմ նրան: Չնայած ես երազում եմ երկար մազերով բարբիների մասին»։
Տեսեք, այս ցուրտ ձմռանը երեխան միայն այս բարակ շորերն ունի։ Հիվանդ աղջիկը սառչում է ցրտից։ Նա նույնիսկ տաք կոշիկներ չունի: Անգելինան երազում է Նոր տարին դիմավորել նոր ու տաք հագուստով։ Աստված, այս փոքրիկ հրեշտակը ի՞նչ սխալ է գործել, որ, ի տարբերություն մյուս երեխաների, չի ուրախանում ոչ ձյան գալուց, ոչ Նոր տարվա գալուց:
Անգելինա. «Ինձ թվում է, որ ես միակ երեխան եմ, ով ուրախ չէ ամանորյա տոների գալուստով: Ինչո՞ւ։ Որովհետև ես չեմ կարող գեղեցիկ զգեստ հագնել դպրոցական երեկույթին: Ես չեմ կարող խաղալ ձյան մեջ նույնպես, ինչպես մյուս երեխաները, քանի որ ձմեռային հագուստ չունեմ: Ես շատ տխուր եմ։ Երազում եմ, որ հրաշք տեղի ունենա, ու երազանքներս իրականանան, բայց, ճիշտն ասած, մորաքույր (դիմելով թղթակցին), հույսս արդեն կորցրել եմ»։
Բարի մարդիկ, հիմա միայն ինձ ու ձեզնից է կախված՝ նոր տարում այս կապուտաչյա աղջկա խամրած աչքերում կվառեն ուրախության աստղեր, թե՞ նրանց մեջ կմեռնի վերջին հույսը։
Եթե ցանկանում եք այցելել ընտանիքին և անձամբ օգնել նրանց, ահա նրանց հասցեն՝ Հայաստան, քաղաք Արտաշատ, Այվազովսկի փողոց։
Ամեն անգամ, երբ դուք կարող եք օգնել ինչ-որ մեկին, պարզապես օգնեք և ուրախացեք, որ Աստված պատասխանում է ինչ-որ մեկի աղոթքներին ձեր միջոցով:
Ընկերներ, ևս մեկ խնդրանք ունենք ձեզ՝ եթե պարզեք, որ ձեր ընկերը կամ հարևանը օգնության կարիք ունի, բարի եղեք և գրեք մեզ՝ office-fsp@fsp.ge էլ. հասցեով։
Մեր ֆոնդի հաշիվները.
SWIFT՝ TBCBGE22(նշանակությունը՝ Անգելինա Գալստյան):
Դուք կարող եք նաև գումար փոխանցել ExpressPay, TBCpay և PayBox (OPPA) տերմինալներից: Գտեք մեր հիմնադրամը «Բարեգործություն» բաժնում (հիմնադրամի լրացուցիչ իրավունքներն ու պարտականությունները կարող եք գտնել https://goo.gl/GY2Gus հղումով):
Միասին մենք արդեն օգնել ենք հազարավոր կարիքավոր մարդկանց։Եկեք օգնենք նաև այս ընտանիքին: Ո՞վ գիտի, միգուցե մի օր մենք էլ բոլորովին անծանոթ մարդկանց օգնության կարիքն ունենանք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է մեզ համար պատրաստել կյանքը վաղը:
Կոռ.՝ Նինի
Ընդհանուր ծախսեր:
313.00₾Մնացորդը:
381.32₾