Regular payments function is available
Birthday 16.03.2015
Մ՜եկ զանգը կյանք կփրկի։
Հեռախոսահամար:
Գինը (նկատի ունեցեք):
1 call - ₾2 GEL
Բջջային պրովայդերներ
Օգնե՛ք։ Ուղարկեք հաղորդագրություն
Դուք կարող եք փրկել ինչ-որ մեկի կյանքը և ավելի մոտենալ Աստծուն: Ուղարկեք հաղորդագրություն 97100 համարին՝ ₾3 լարի նվիրաբերելու համար
Պատճենվել է
Bank of Georgia
Բանկի կոդը:
Պատճենվել է
Համար:
Պատճենվել է
TBC Bank
Բանկի կոդը:
Պատճենվել է
Համար:
Պատճենվել է
Liberty Bank
Բանկի կոդը:
Պատճենվել է
Համար:
Պատճենվել է
Բարեգործական համար. Մեկ զանգը կյանք է փրկում:
Հեռախոսահամար:
0901200270«Եթե ես ունենայի սպորտային կոշիկներ և գնդակ, կմարզվեի խաղադաշտում, ինչպես իսկական ֆուտբոլիստներն են մարզվում»։ Բարի մարդիկ, եկեք սկսենք իրականացնել փոքրիկի «մեծ երազանքները» հենց այսօր։
ԿԻՍՎԻ՛Ր ՀԵՆՑ ՀԻՄԱ ԲԱՐԻ ՄԱՐԴ։ ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎՍ ՕԳՆԻՐ ԳՏՆԵԼ ԱՍՏԾՈ ՃԱՆԱՊԱՐՀԸ։
Չկարծեք, որ այս լուսանկարն արվել է 90-ականներին։ Կյանքի համար վտանգավոր այս գազի տարան Մանուկյանների ընտանիքում «պատվավոր տեղում է»։ Ինչո՞ւ։ Այո, անիծյալ աղքատության պատճառով: Լուսանկարում 9-ամյա Դավիթն է։ Կյանքով լեցուն տղա, ում սիրտը վառվում է իր երկրի ու Աստծո հանդեպ սիրուց։ Դավիթի երազանքը հեծանիվ ու գնդակ ունենալն է։
Դավիթ (9 տարեկան) — Ես վաղուց էի երազում հեծանիվի և գնդակի մասին, բայց երազանքս մնում է երազանք։ Քաղաքի երեխաները, հավանաբար, բոլորն էլ գնդակ ունեն, բայց գյուղի երեխաների երազանքները երբեմն չեն իրականանում: Եթե ես հեծանիվ ունենայի, կտայի իմ նման աղքատ ընտանիքների երեխաներին։ Եթե ես գնդակ ունենայի, կմարզվեի խաղադաշտում, ինչպես իսկական ֆուտբոլիստներն են մարզվում, և գուցե մի օր դառնայի աշխարհահռչակ խաղացող։ Իմ հայրենիքն էլ կհպարտանար ինձնով։
Թղթակից, — Դավիթ, ո՞վ է քո ֆուտբոլային կուռքը։
Դավիթ, — Ռոնալդուն և ես երազում եմ ունենալ նրա շապիկը։
Տեսեք, երեխան ձեռքերում այնպիսի հին սպորտային կոշիկներ է բռնել, այնքան հին… Աստված, արդեն ցուրտ է և ձյուն է գալիս: Շուտով սառնամանիք կլինի։ Իսկ այս մանուկ հրեշտակը չունի ձմեռային շորեր ու տաք կոշիկներ։ Տղան ամաչելով պատմել է Հիմնադրամի թղթակցին, որ իր երազանքը կաշվե երկարաճիտ կոշիկներն են ու գլխարկով տաք բաճկոնը։ Բարի մարդիկ, եկեք այսօր սկսենք իրականություն դարձնել փոքրիկի «մեծ երազանքները», և ով գիտի, միգուցե մի քանի տարի հետո աշխարհում նոր «Ռոնալդու» հայտնվի։
Եթե ցանկանում եք այցելել և անձամբ օգնել այս ընտանիքին, նրանց հասցեն է՝ Հայաստան, Ապարանի շրջան, Պատրուշ գյուղ:
Ամեն անգամ, երբ դուք կարող եք օգնել ինչ-որ մեկին, պարզապես օգնեք և ուրախացեք, որ Աստված ձեր միջոցով պատասխանում է ինչ-որ մեկի աղոթքներին:
Ընկերներ, ևս մեկ խնդրանք ունենք ձեզ՝ եթե պարզեք, որ ձեր ընկերը կամ հարևանը օգնության կարիք ունի, բարի եղեք և գրեք մեզ՝ office-fsp@fsp.ge էլ. հասցեով։
Մեր ֆոնդի հաշիվները.
TBS BANK
SWIFT՝ TBCBGE22
GE86TB7194336180100002 դրամ (Հայկական դրամա)
GE32TB7194336180100004 $, EUR (դոլար, եվրո)
(նշանակությունը՝ Դավիթ Մանուկյան):
Գումարը կարող է փոխանցվել նաև մեր կայքից՝ Վրաստանի Բանկ (Bank of Georgia (e-commerce)), Թի Բի Սի Բանկ (TBC Bank (GeoPay)), Լիբերթի Բանկ (Liberty Bank (PayGe)), Փեյփալ (PayPal):
Դուք կարող եք նաև գումար փոխանցել ExpressPay, TBCpay և PayBox (OPPA) տերմինալներից: Գտեք մեր հիմնադրամը «Բարեգործություն» բաժնում (հիմնադրամի լրացուցիչ իրավունքներն ու պարտականությունները կարող եք գտնել https://goo.gl/GY2Gus հղումով):
Միասին մենք արդեն օգնել ենք հազարավոր կարիքավոր մարդկանց։Եկեք օգնենք նաև այս ընտանիքին: Ո՞վ գիտի, միգուցե մի օր մենք էլ բոլորովին անծանոթ մարդկանց օգնության կարիքն ունենանք։Ոչ ոք չգիտի, թե ինչ է մեզ համար պատրաստել կյանքը վաղը:
Դուք կարող եք օգնել փրկել ինչ-որ մեկի կյանքը և ավելի մոտ լինել Աստծուն: Ուղարկեք SMS 97100 համարին։
Եվ միայն մեկ զանգը հատուկ հեռախոսով կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը՝ 0901200270: Եղեք օրհնված:
Կոռ.՝ Նինի
Ընդհանուր ծախսեր:
Մնացորդը: